Իսպանիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

20:57   22 Հունվար 2020    298

Իսպանիայում կիրակի օրվանից շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել:

Նշվում է, որ ձնաբքի հետևանքով զոհերից մեկը Ուկրաինայի 55-ամյա քաղաքացի է: Նրա մարմինը հայտնաբերվել է Վալենսիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկինում հաղորդվում էր 3 զոհի մասին: Բացի այդ, տասնյակ մարդիկ տուժել են անբարենպաստ եղանակի պատճառով, մի քանի մարդ անհետ կորած է համարվում:

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունն ավելի վաղ վտանգի նախազգուշացում էր տվել թագավորության մի շարք նահանգներում: Ձնաբքի պատճառով մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ, նավարկության համար փակ են երկու նավահանգիստներ, չեղարկվել են դասընթացները դպրոցներում:

Նախազգուշացումը շարունակվում է պահպանվել 9 նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները