Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան

21:15   22 Հունվար 2020    310

Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ 2020-ի հունվարի 16-ին CNPC- Актобемунайгаз ընկերությունից Ղազախստանի ազգային օպերատորի գազատարներում հայտնված նավթի որակի փորձաքննության արդյունքներով քլորօրգանական միացության գերազանցված մակարդակ է հայտնաբերվել:

Նույն օրն էլ կասեցվել է նավթի ընդունումը CNPC- Актобемунайгаз ընկերությունից մինչև նավթի որակի հետ կապված հարցերը կարգավորվեն:

Այսօր ավելի վաղ ղազախական ընկերությունից հայտնել էին նավթի արտահանման ծավալների նվազման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները