Թրամփը կնախընտրեր Սենատում իմպիչմենթի հարցով ավելի երկարատեւ հետաքննություն

21:22   22 Հունվար 2020    329

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնախընտրեր ԱՄՆ Սենատում իր դեմ իմպիչմենթի հարցով ավելի երկարատեւ հետաքննություն, սակայն կարծիք է հայտնել, որ այդ հարցով որոշում պետք է ընդունեն օրենսդիրները:

«Ես դա թողնում եմ Սենատի հայեցողությանը: Սակայն ես կնախընտրեի ավելի երկարատեւ ուղի»,- նրա խոսքը մեջբերում է «Ամերիկայի ձայնը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չորեքշաբթի գիշերը Սենատը նաեւ հաստատել է իմպիչմենթի հարցով հետաքննության անցկացման կարգը:

Ըստ կարգի, որն առաջարկել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելը, կողմերի ելույթների համար կտրվի 48 ժամ՝ 24 ժամ յուրաքանչյուրի համար: Ընդհանուր առմամբ դրա համար կպահանջվի 6 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները