Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է 90-ականների ոճով էժանագին հագուստով

21:46   22 Հունվար 2020    368

Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է 90-ականների ոճով էժանագին զանգվածային շուկայի հագուստով:

Այդպիսի տեսքով Քեմբրիջի դքսուհին այցելել է Քարդիֆում գտնվող Ely and Careau մանկական կենտրոն՝ Միացյալ Թագավորություն մեկօրյա շրջագայության շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համացանցում հրապարակված լուսանկարներում նա պատկերված է սև բարձր օձիքով սվիտերով և ընձառյուծի պրինտով շրջազգեստով, որը հայտնի էր անցյալ դարի վերջին:

Շրջազգեստը վաճառվում է իսպանական Zara ապրանքանիշի խանութներում և արժե 30 ֆունտ։

Որպես վերնահագուստ նա ընտրել է Massimo Dutti-ի երկար բեժ բաճկոն: Ապրանքանիշի կայքում այն վաճառվում է 349 ֆունտով։ Դքսուհին տեսքը լրացրել է բյուջետային Accessorise զարդերի բրենդի ոսկե կախազարդով և ականջօղերով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները