ԱՄՆ Սենատը կանոններ է սահմանել Թրամփի իմփիչմենթի հարցով լսումների առաջին օրվա արդյունքում

21:52   22 Հունվար 2020    425

ԱՄՆ Սենատը հիմնարար կանոններ է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումների առաջին օրվա ընթացքում տեղի ունեցած 13-ժամյա քննարկումների արդյունքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ, լսումները կվերսկսվեն չորեքշաբթի՝ մեղադրող կողմի փաստարկներով, այնուհետև կհաջորդի պաշտպանության ելույթն ու հարցեր կտրվեն:

Դեմոկրատ դատախազների և Թրամփի փաստաբանների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել ընթացակարգի վերաբերյալ, իսկ հանրապետականները մերժել են ավելի շատ վկաների ներգրավելու նրանց պահանջը:

Սենատի հանրապետական մեծամասնության ընդունած կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր կողմին 24 ժամ կտրվի փաստարկները ներկայացնելու համար 3 օրվա ընթացքում:

Սենատորներին արգելվում է լսումների ընթացքում սոցցանցում գրառումներ անել և խոսել իրենց կողքին նստածների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները