ԱՄՆ-ին սուպերհրաբուխ է սպառնում

09:05   23 Հունվար 2020    277

Յելոուսթոնի ազգային արգելոցի տակ գտնվող վիթխարի հրաբուխը «ցանկացած պահի» կարող է սկսել ժայթքել:

Դա կունենա գլոբալ աղետալի հետեւանքներ՝ ԱՄՆ ամբողջ տարածքը կթաղվի հրաբխային մոխրի տակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լեսթերի համալսարանի հրաբխագետները նախազգուշացնում են, որ Յելոուսթոնի կալդերան կարող է նորից սկսել ժայթքել, եւ այդ աղետը ահռելի սպառնալիք է ամբողջ Միացյալ Նահանգների համար: Վերջին 2,1 մլն տարում հրաբուխը ժայթքել է 3 անգամ, վերջինը՝ 640 հազար տարի առաջ:

Չնայած Յելոուսթոնը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային վայր, այնտեղ այցելելը վտանգավոր է, քանի որ ժայթքումը կարող է հանգեցնել հրաբուխը շրջապատող շրջանների լիակատար կործանման: Պայթյունի ուժը նաեւ այնպիսին կլինի, որ գրեթե ամբողջ աշխարհամասը կծածկի տաք մոխրով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները