Հրվ. Կորեան սեռափոխությունից հետո զինվորին հեռացրել է

09:34   23 Հունվար 2020    232

Հարավային Կորեայի բանակում զինվորական ծառայությունից հեռացրել են տրանսգենդեր զինվորին, որը համապատասխան վիրահատություն է կատարել:

Կենգիդո նահանգում ծառայող սերժանտը 2019 թվականին արձակուրդի ժամանակ Թաիլանդում սեռափոխության վիրահատության է ենթարկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զինվորականը հույս ուներ հետագայում ծառայել կանանց բանակային ստորաբաժանումում: Դրանից հետո ռազմական գերատեսչությունից հայտարարել են, որ տրանսգենդեր կնոջ համար անհնար է ծառայությունը շարունակել:

Հետագայում հարավկորեական հանրության շրջանում բանավեճ է ծավալվել բանակում ԼԳՏԲ ներկայացուցիչների իրավունքների շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները