Հայտնաբերվել է նոր սպառնալիք Երկրի կլիմային

09:41   23 Հունվար 2020    228

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ Երկրի մթնոլորտում մեծանում է հզոր ջերմոցային գազ եռաֆտորմեթանի մակարդակը, չնայած այն հանգամանքին, որ 2017 թվականին դրա արտադրումն իբր ամբողջությամբ վերացվել էր:

Եռաֆտորմեթանի մեկ տոննա արտանետումը համարժեք է ավելի քան 12 հազար տոննա ածխաթթու գազին: Այս գազն արդյունաբերական կիրառություն գրեթե չունի, բայց առաջանում է այլ քիմիական նյութի արտադրման հետեւանքով, որը զարգացող երկրներում լայնորեն օգտագործվում է սառեցման համակարգերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2015 թվականին Հնդկաստանն ու Չինաստանը, որոնց բաժին է ընկնում ՀՖԱ-23-ի հիմնական ներդրումը, հայտարարել էին գազի արտանետումները կրճատելու մտադրության մասին, իսկ 2017 թվականին այս երկրների կառավարությունները հայտնել էին, որ գրեթե ամբողջությամբ դրանք վերացրել են:

Գիտնականներն ակնկալում էին, որ 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում Երկրի մթնոլորտում ՀՖԱ խտությունը կսկսի նվազել: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրականում գազի պարունակությունը մեծացել է՝ 2018 թվականին հասնելով ռեկորդային մակարդակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները