Գերարագ խցիկ է ստեղծվել անտեսանելի օբյեկտների նկարահանման համար

10:05   23 Հունվար 2020    256

Ամերիկացի գիտնականները աշխարհում ամենաարագ խցիկը կատարելագործել են այն նպատակով, որ նկարահանեն թափանցիկ օբյեկտներն ու հարվածային ալիքների կամ լազերային իմպուլսների նման անտեսանելի պրոցեսները:

Ավելի քան մեկ տարի առաջ Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լիհուն Վանը մշակել էր աշխարհում ամենաարագ խցիկը. սարքը, որը կարող էր վայրկյանում կատարել 10 տրլն լուսանկար:

Այն այնքան արագ է, որ կարող է դանդաղեցված նկարահանմամբ ցույց տալ անգամ լույսի շարժումը: Բայց այս սարքը պիտանի չէր թափանցիկ օբյեկտների կամ պրոցեսների նկարահանման համար, որոնք տեղի են ունենում թափանցիկ միջավայրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիմա Լիհուն Վանը եւ նրա գործընկերները նոր մշակում են ներկայացրել, որի մեջ համադրված են վայրկյանում 1 տրլն լուսանկար կատարող գերարագ խցիկը եւ ֆազակոնտրաստային մանրադիտակը: Սարքը թույլ է տալիս ստանալ թափանցիկ օբյեկտների գերարագ պատկերները եւ անգամ այնպիսի անտեսանելի երեւույթների, ինչպիսին են հարվածային ալիքները կամ լազերային իմպուլսները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները