Անհայտ անձը կրակ է բացել Սիեթլում

10:14   23 Հունվար 2020    211

Անհայտ անձը չորեքշաբթի օրը կրակ է բացել Սիեթլ քաղաքի կենտրոնական շրջանում, մեկ մարդ սպանվել է, հինգը վնասվածքներ են ստացել։

Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանական վարչության Twitter-յան էջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով՝ կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նրան որոնում են ոստիկանության աշխատակիցները։

NBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրակոցները կատարվել են զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ վայրում: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը հանցակիցներ չի ունեցել: 9-ից մինչեւ 55 տարեկան 5 տուժածներին հոսպիտալացրել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները