Պոմպեոն հայտարարել է, որ ուրախ կլինի ցուցմունք տալ Թրամփի իմպիչմենթի գործով

10:57   23 Հունվար 2020    205

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ միշտ պատրաստ է ցուցմունք տալ Կոնգրեսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի շրջանակում:

Այս մասին հաղորդել է Hayatsk.info-ն՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով:

«Եթե օրենքով պահանջվի, որ ես ցուցմունք տամ, ապա ես ուրախ կլինեմ դա անել»,- ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոուլնեսի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաստատել էր բանաձևը, որը Կոնգրեսի վերին պալատին թույլ էր տալիս իմպիչմենթի գործընթացն անցկացնել արագացված կարգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները