Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է Brexit-ը

11:01   23 Հունվար 2020    188

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների մասին օրինագիծը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Brexit-ի գծով բրիտանացի նախարար Ստեֆան Բարքլին Twitter-ում գրել է, որ խորհրդարանի երկու պալատներն ավարտել են այդ փաստաթղթի քննարկումը: Այժմ այն կուղարկեն Եղիսաբեթ II թագուհուն՝ նրա համաձայնությունը ստանալու համար: «Մենք հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալու ճանապարհին ենք»,- նշել է քաղաքական գործիչը:

Սկզբնապես Մեծ Բրիտանիան Brexit-ը պետք է իրականացներ 2019-ի մարտի 29-ին, բայց խորհրդարանը մի քանի անգամ մերժեց այդ ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանների առաջարկը: Կողմերը ստիպված էին մշակել փոխընդունելի համաձայնագիր, որը կմեղմեր Brexit-ի հնարավոր հետևանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները