Քոֆի Անանի հանձնաժողով՝ սոցիալական ցանցերը ծայրահեղականության տնկարան են դարձել

10:24   23 Հունվար 2020    205

Սոցիալական ցանցերը դարձել են ծայրահեղականության տնկարան, որն օգտագործվում է ժողովրդավարության խափանման համար, հայտարարել է Քոֆի Անանի Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ընտրությունների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը։

Հանձնաժողովի զեկույցի մեջ նշվում է, որ կարգավորողների կամ օպերատորների կողմից չստուգված քաղաքական կուսակցությունները, խորհրդատուները եւ արտասահմանյան գործակալները սոցիալական ցանցերն օգտագործել են որպես զենք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ապատեղեկատվությունը օգտագործվել է նրա համար, որպեսզի խեղաթյուրի ժողովրդավարական ինստիտուտները, անվստահություն սերմանի հասարակությունում եւ հարձակվի քաղաքական թեկնածուների վրա»,- ասվում է զեկույցում։

Հանձնաժողովը ներկայացրել է առաջարկությունների երկար ցուցակ, որոնք թույլ կտան կառավարական եւ ոլորտային մարմիններին ստուգել սոցցանցերի գործունեությունը, ինչպես նաեւ կպահանջեն նրանցից ներքին վերահսկողություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները