Կալիֆոռնիայում չորս մարդ է զոհվել ավիաաղետի հետևանքով

11:15   23 Հունվար 2020    259

Չորս մարդ է զոհվել հունվարի 22-ին Կալիֆոռնիայի նահանգի Կորոնա քաղաքի մերձակա օդանավակայանի տարածքում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է քաղաքային հրշեջ ծառայությունը

«Չորս մարդ է մահացել ավիաաղետի հետեւանքով»,- ասված էծառայության Twitter-ում: Նրա տվյալներով՝ օդանավի կործանումը հանգեցրել է 302,8 լիտր ավիավառելիքի բոցավառման եւ 0,1 հեկտար տարածքում հրդեհի առաջացման: Ներկայում կրակը մարված է:

Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի տարածքի արեւելյան մասում, որը փակվել է պատահածի պատճառների ու հանգամանքների հետաքննության ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները