Փոշու փոթորիկը շագանակագույն է ներկել Ավստրալիայի գետերից մեկը

11:29   23 Հունվար 2020    243

Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհներին և հեղեղներին զուգահեռ երկրին պատուհասել են նաև փոշու փոթորիկները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Գիշերը տեղացած անձրևից և փոշու փոթորկից հետո Մելբուրնի Յարա գետը շագանակագույն է դարձել:

Փոշու փոթորիկը նաև նարնջագույն երանգ է հաղորդել Նոր Հարավային Ուելս նահանգի որոշ քաղաքների:

Իսկ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում անտառային հրդեհները մոտեցել են օդանավակայանին, հաղորդում է BBC-ն: Թռիչքները հետաձգվել են: Իշխանությունները մարդկանց կոչ են արել հեռու մնալ օդանավակայանի տարածքից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները