Իլհամ Ալիև. «Մենք միշտ տեր ենք մեր խոսքին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:32   22 Հունվար 2020    279

Ադրբեջանցի երիտասարդները փողոցներում չեն, երիտասարդները բուհերում են, դպրոցներում, երիտասարդները մեկնարկային բիզնեսում են, երիտասարդները ակտիվորեն ներգրավված են կառավարության հարցերում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող «Ռազմավարական հայացք. Եվրասիա» խորագրով պանելային նստաշրջանում:

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ մենք սկսել ենք հսկայական կամավորական շարժում, և տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են դասընթացներին որպես կամավորներ սոցիալական ծառայությունների ոլորտում:

«Մենք պետական գերատեսչություններում ամխատանքի ենք ընդունում նրանց, ովքեր լավ արդյունքներ են ցույց տալիս:

Անկեղծ ասած, այն փաստը, որ աշխարհի տարբեր մասերում երիտասարդներ փողոցում են, դա է պատճառը, որ նրանք ինչ որ մի բանից դժգոհ են: Նրանք կյանքից գոհ չեն, նրանք կորցրել են իրենց վստահությունը կառավարության հանդեպ:

Կառավարությունը իշխանության գալու համար օգտագործել է պոպուլիստական կարգախոսներ, բայց հետագայում չկարողացել իրականացնել իր խոստումները: Իրականում նրանք ստել են:

Դրա հիմնական պատճառը քաղաքական գործիչների անպատասխանատվությունն է: Ադրբեջանում մենք միշտ տեր ենք մեր խոսքին: Մենք երբեք չենք առաջացնում այնպիսի խնդիրներ, որոնք մենք երբեք չենք կարողանա անել, և մեր ժողովրդի կենսամակարդակը տարեցտարի բարելավվում է»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները