«Ես նորից դուետով կերգեմ Լավրովի հետ». Սերբիայի արտգործնախարար

11:54   23 Հունվար 2020    193

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ ուրախ է Սերգեյ Լավրովի` ՌԴ արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:

«Հիանալի է, որ Սերգեյ Լավրովը մնացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնում, քանի որ ես սովոր եմ երգել նրա հետ և չէի ցանկանա փոխել դուետի կազմը: Ինձ ուրախացրել է այն լուրը, որ Լավրովը կմնա իմ գործընկերը: Նա Սերբիայի և մեր ժողովրդի մեծ ընկերն է: Միջազգային ասպարեզում ամեն քայլի նա պաշտպանել է մեր շահերը` հարգելով Սերբիայի տարածքային ամբողջականությունը, և հետ է մղել հարձակումները, որոնք ուղղված էին մեր ժողովրդին ցեղասպանության համար մեղադրելուն»,-ասել է Դաչիչը:

2015 թվականի դեկտեմբերին Իվիցա Դաչիչը (այն ժամանակ նա նաև ԵԱՀԿ նախագահն էր) և Սերգեյ Լավրովը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական համաժողովի բացմանը միասին երգել էին ռուսական «Подмосковные вечера» երգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիայ  


Վերնագիրի այլ պիտակները