Թրամփն ԱՄՆ նախագահներից առաջինն է, որ կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին

12:05   23 Հունվար 2020    231

Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի Թվիթերի իր էջում տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ուրբաթ կմասնակցի «Երթ հանուն կյանքի» հանրահավաքին»,- գրել է նա։

Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, Թվիթերի իր էջում երթի կազմակերպիչների հաղորդագրությունն է տեղադրել եւ այն մեկնաբանել այսպես. «Կհանդիպենք ուրբաթ»։

Ամերիկայում հղիության ընդհատման իրավունքը վիճարկվում է եկեղեցու եւ հասարակության պահպանողական շերտերի կողմից։ Աջ քաղաքական գործիչները հույս չեն թողնում հասնելու 1973 թվականին Գերագույն դատարանի ընդունած՝ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը վերանայելուն, որով հաստատվում է հղիությունը դադարեցնելու կանանց իրավունքը։ Բժիշկները եւ աբորտ անող կլինիկաները կանոնավորապես ենթարկվում են սպառնալիքների, երբեմն էլ ուղղակի հարձակումների։

Վաշինգտոնում հունվարին ամեն տարի տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որոնք հավաքում են հարյուր հազարավոր մասնակիցների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները