Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիան պատրաստ է հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն

13:28   23 Հունվար 2020    254

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն:

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների օրինագիծը, իսկ դա նշանակում է, որ հունվարի 31-ին կլքենք ԵՄ-ն և առաջ կշարժվենք` որպես մեկ միասնություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժամանակ առ ժամանակ թվում էր, թե մենք երբեք չենք հասնի Brexit-ի վերջնագծին, բայց վերջապես մեզ մոտ դա ստացվեց»,- ասել է Ջոնսոնն ու կոչ արել վերջ դնել բախմանը Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների միջև և կենտրոնանալ թագավորության արդի խնդիրները լուծելու, հանցավորության դեմ պայքարի և հիվանդանոցների աշխատանքը բարելավելու վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները