«Ավելի քան 10 միլիոն ուկրաինացի աղքատ է». Գոնչարուկ

16:05   23 Հունվար 2020    298

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը շվեյցարական Դավոսում Ukrainian Breakfast 2020-ի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի ավելի քան 10 միլիոն բնակիչ աղքատ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է unn.com.ua-ն:

«Ցավոք, ավելի քան 10 միլիոն մարդ` ուկրաինացիներ, մինչև հիմա ապրում են աղքատության մեջ, և քանի դեռ մենք ունենք աղքատ բնակչություն, այդպիսի թվով մարդիկ, որոնք պետք է մտածեն, թե ինչպես կերակրել ընտանիքին, մենք հսկայական նախադրյալներ կունենանք կոռուպցիայի համար»,-նշել է Գոնչարուկը:

Նրա խոսքով` կոռուպցիան վերացնելու համար հարկավոր է համակարգային կերպով բարձրացնել բնակչության կենսամակարդակը:

2019 թվականի դեկտեմբերին Ուկրաինայում գործազրկության մակարդակը նոյեմբերի համեմատ 17%-ով կտրուկ աճ էր գրանցել, և գործազուրկների թիվը հասել էր 338,2 հազար մարդու: Ուկրաինայի տնտեսության, առևտրի և գյուղատնտեսության զարգացման նախարարությունում հայտարարել էին, որ դա սեզոնային երևույթ է և կապված է դաշտային աշխատանքների սեզոնի ավարտի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները