Թուրքիան միշտ կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը. Չավուշօղլու

16:28   23 Հունվար 2020    253

Թուրքիան միշտ սատարել է Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

Ըստ Չավուշօղլուի` «ռուսական վախի» պատճառով եվրոպական երկրները չեն կարող որոշում կայացնել Վրաստանի վերաբերյալ:

«Թուրքիան միշտ կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, չնայած Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանի դժգոհության պատճառով չեն համարձակվում դիմել այդ քայլին»,- ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները