Չինաստանի արդեն 3 քաղաքներում կարանտին են մտցրել

17:07   23 Հունվար 2020    263

Չինաստանի արդեն 3 քաղաքներում կարանտին են մտցրել 2019-n CoV կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։:

Այսօրվանից հնարավոր չի լինի ազատ մուտք գործել Հուանգանգ, Էնչժոու եւ Ուհան քաղաքներ եւ դուրս գալ այդ քաղաքներից: Այդ միջոցները, իշխանությունների խոսքով, անհրաժեշտ են վիրուսի տարածումը կանխելու համար:

Տեղաշարժի սահմանափակումներն անդրադարձել են 20 մլն մարդու վրա, որոնք բնակվում են այդ քաղաքներում: Ուհանում բնակվում է 11 մլն մարդ, եւ այդ քաղաքում առաջինն են կարանտին մտցրել: Հուանգանգում բնակվում է 7 մլն բնակիչ եւ եւս մեկ միլիոնը՝ Էնչժոուում:

Շուտով երկրում կնշեն չինական Նոր տարի, այդ տոների ժամանակ չինացիները սովորաբար այլ երկրներ են մեկնում, ինչը կարող է հանգեցնել վիրուսի տարածմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները