Ջասթին Թրյուդոյի՝ 12 տուփ փքաբլիթներ գնելիս արված լուսանկարն իրարանցում է առաջացրել սոցցանցում

20:02   23 Հունվար 2020    324

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ հրուշակեղենի խանութում արված լուսանկարն իրարանցում է առաջացրել սոցցանցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ լուսանկարը, որը հրապարակել էր կանադացի վարչապետն իր թվիթերյան էջում, տարածվել է հրուշակեղենի սիրահար օգտատերերի շրջանում:

«Մի քանի փքաբլիթներ եմ վերցրել, որպեսզի լիցքավորվենք կառավարությունում նիստերի՝ ևս մեկ ծանրաբեռնված օրվա ընթացքում: Շնորհակալություն մեզ լիցքավորելու համար»,-լուսանկարին կից գրել էր Թրյուդոն՝ նշելով տեղական խանութը, որտեղից գնում էր կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները