Անհայտ հնագույն վիրուսներ են հայտնաբերվել հալչող սառույցի մեջ

20:56   23 Հունվար 2020    356

Ամերիկացի և չինացի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է նոր վիրուսներ է հայտնաբերել 15 հազար տարի վաղեմության սառցե նմուշներում:

Հետազոտողները նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը, որի պատճառով սառցադաշտերը հալչում են, կարող է հանգեցնել նախկինում անհայտ վարակիչ «գործակալների» հայտնվելուն շրջակա միջավայրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մանրէաբանական նմուշառումը և գենետիկական վերլուծությունը օգնել են հայտնաբերելու վիրուսների 33 խմբեր, այդ թվում`28 անհայտ:

Ըստ գիտնականների՝ իրենց աշխատանքի արդյունքները նպաստում են սառցե շերտերի մեջ միկրոօրգանիզմների և վիրուսների նմուշառման արդյունավետ մեթոդների կիրառմանը: Առաջին անգամ մասնագետները պատկերացում են կազմել վիրուսների գենոմի մասին, որոնք ապրել են 520 և 15 հազար տարի առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները