Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին

21:57   23 Հունվար 2020    404

Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում գրանցել՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հունվարի 23-ին տեղի ունեցած աճուրդի տվյալներով՝ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 2.25 տոկոսով՝ հասնելով 61.79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ցուցանիշը նվազագույնն է համարվում դեկտեմբերի 4-ից ի վեր գրանցված տվյալներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները