Կլիմայաբան գիտնականները պատասխանել են Թրամփին

09:03   24 Հունվար 2020    282

Համաշխարհային տնտեսական ֆորումից կլիմայաբան գիտնականները պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ իրենց դերը պարզապես արտակարգ կլիմայական իրավիճակի ապացույցների ներկայացումն է:

Այս շաբաթվա սկզբին դիմելով ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ Թրամփն ասել է, որ «վաղվա հնարավորություններն ընդունելու համար պետք է մերժենք կործանման հավերժ մարգարեներին»: Նա կոնկրետ անուն չի նշել, սակայն ներկաներին կոչ է արել անտեսել էկոլոգիական «խուճապարարներին» եւ «ապոկալիպսիսի նրանց զգուշացումները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես լավատես եմ երիտասարդական շարժման շնորհիվ: Կարծում եմ՝ այդ շարժումը բացեց շատերի աչքերը: Մենք պետք է հավաքենք գիտական փաստերը, որոնք կարեւոր են որոշումներ կայացնելու համար»,- ասել է Բրիտանական անտարկտիկական ծառայությունից ֆիզիկոս Ջերեմի Ուիլկինսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները