ԱՄՆ-ը խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

09:36   24 Հունվար 2020    299

ԱՄՆ ֆիննախում հայտարարել են, որ երկիրը որոշել է ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, նշված է գերատեսչության մամլո ծառայության կայքում։

Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Ալի Բայանդորյանը, որը կապ ունի Triliance Petrochemica ընկերության հետ, ինչպես նաև Triliance ստորաբաժանումը։ Բացի այդ, ցուցակում Չինաստանի մեկ բնակիչ կա և չինական մի քանի ֆիրմա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց՝ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին խոստացավ վրեժ լուծել գեներալի մահվան համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները