ԱՄՆ-ն այսօրվանից վերջ է տալիս «հղիների տուրիզմին»

10:00   24 Հունվար 2020    260

ԱՄՆ իշխանությունները հունվարի 24-ից սահմանում են հղիներին վիզա տրամադրելու նոր կանոններ։

Այս մասին ասվում է Պետդեպի պաշտոնական ծանուցման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ուղևորությունն ԱՄՆ, որի գլխավոր նպատակն է ամերիկյան քաղաքացիության ստացումը՝ շնորհիվ այն բանի, որ երեխան ծնվի ԱՄՆ տարածքում, անթույլատրելի հիմնավորում է Բ տեսակի ոչ միգրացիոն վիզայի տրամադրման համար։

Բացառություններ կարվեն նրանց համար, ովքեր կկարողանան ապացուցել, որ պետք է ԱՄՆ-ում ծննդաբերեն՝ կապված բարդությունների պատճառով որոշակի բուժսպասարկման անհրաժեշտության հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները