Չինական կորոնավիրուս. Մահացողների թիվն աճում է, Չինաստանում քաղաքներ են փակում

10:09   24 Հունվար 2020    250

Ուրբաթ Չինաստանում թոքաբորբով վարակման հաստատված դեպքերը, որն առաջացել է 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի հետեւանքով, հասել է 849-ի, իսկ մահվան դեպքերի թիվն աճել է մինչեւ 26:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Չինաստանի նահանգների հիգիենայի եւ առողջապահության հարցերով կոմիտեների հրապարակած տեղեկատվական հաղորդագրություններում:

Ներկայումս հիվանդության տարածման նախնական տարածաշրջանի սահմաններից դուրս գրանցվել է արդեն մահվան երկու դեպք՝ մեկը Հեբեյ նահանգում, եւս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգ), որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 430 կմ հեռավորությամբ:

Ուրբաթ առավոտվա տվյալներով՝ 177 պացիենտի վիճակը ծանր է, 34 մարդ բուժվել է եւ բուժհաստատություններից դուրս գրվել: Գրանցվել է նաեւ հիվանդության կասկածով 1072 դեպք:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Հուբեյ նահանգում 9 քաղաքներ, որտեղ առաջացել է կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում, հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին:

Այսպիսով, քաղաքների թիվը, որտեղ այս կամ այն չափով տրանսպորտի երթեւեկությունը դադարեցված է, հասավ 10-ի, ներառյալ Ուհանը (11 մլն մարդ), Չիբին (534 հազար մարդ), Էչժոուն (1,08 մլն), Հուանգան (7,5 մլն), Սյանտաոն (1,6 մլն), Չժիցզյանը (550 հազար), Ցյանցզյանը (963 հազար), Հուանշին (2,7 մլն), Էնշին (809 հազար) եւ Սյանինը (2,5 մլն): Այս միջոցառումն անդրադարձել է նահանգի 29,2 մլն մարդկանց կյանքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները