Իսպանիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:16   24 Հունվար 2020    204

Իսպանիայում վերջին օրերին շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հաղորդում է РИА Новости-ն:

Նշենք, որ երկրի տարբեր շրջաններում չեն դադարում ձյան առատ տեղումներն ու անձրևները, որոնք ուղեկցվում են քամու ուժեղ պոռթկումներով:

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունն ավելի վաղ վտանգի նախազգուշացում էր տվել թագավորության մի շարք նահանգներում: Ձնաբքի պատճառով մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ, նավարկության համար փակ են երկու նավահանգիստներ, չեղարկվել են դասընթացները դպրոցներում: Նախազգուշացումը շարունակվում է պահպանվել 9 նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները