ԱՀԿ-ն որոշում է կայացրել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ

10:46   24 Հունվար 2020    276

Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել վիրուսի բռնկման էպիկենտրոնի սահմաններից դուրս, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դա չի համարում համաշխարհային մասշտաբի արտակարգ իրավիճակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսին։

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակ է Չինաստանում, սակայն այն դեռևս չի դարձել համաշխահային։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանում ատիպիկ թոքաբորբ առաջացնող կորոնավիրուսի նոր՝ 2019-nCoV տեսակով վարակված մարդկանց թիվը հասել է 850-ի, զոհերի թիվը՝ 26-ի։ Մահացության վերջին 2 դեպքերը գրանցվել են հիվանդության տարածման առաջնային քաղաքի՝ Ուհանի սահմաններից դուրս, մեկը՝ Հեբեյ նահանգում, մյուսը՝ հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Սույհուա քաղաքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները