Մակրոնը դրական է արձագանքել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով հրավիրելու Պուտինի առաջարկին

11:05   24 Հունվար 2020    270

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով հրավիրելու առաջարկին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա համաձայնել է Պուտինի հետ, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներն ունեն հատուկ առաքելություն քաղաքակրթության պահպանման հարցում։

Նշենք, որ խոսքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մասին է։ Մակրոնը նաեւ ասել է, որ այս գաղափարը արդեն քննարկվել է մի քանի օր առաջ եւ ընդգծել, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները պարտավորություն ունեն ապահովել կարգուկանոնն ու մարդու իրավունքները ողջ աշխարհում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները