ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է ԴԱԻՇ -ի դեմ գործողություններն Իրաքում

11:36   24 Հունվար 2020    257

ԱՄՆ պետդեպը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը հակազդելուն ուղղված գործողությունները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Սիրիայի և միջազգային դաշինքի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, նշվում է պետդեպի Twitter-ում։

Ժամանակավոր դադարեցման պատճառը ԱՄՆ առաջնահերթությունների փոփոխությունն է եղել։ Նրա խոսքերով, երկրի հիմնական նպատակը դարձել է Իրաքի բանակին նախապատրաստող ուժերի անվտանգության ապահովումը։

Ջեֆրին հավելել է, որ կոալիցիայի գործունեության մեջ մեծ դեր կարող է խաղալ ռազմական գործողություններին մասնակցող ՆԱՏՕ-ի դաշինքը։ Սակայն գործողությունները շարունակելու վերաբերյալ որոշումը կընդունվի Իրաքի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո։

Եզրափակելով՝ Ջեֆրին խոստացել է, որ ամերիկյան կողմը չի հրաժարվի Իրաքի տարածքում զինյալների դեմ պայքարից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները