ԱՄՆ-ն մտադիր է «Պատրիոտ» համակարգեր տեղակայել Իրաքում

12:21   24 Հունվար 2020    237

Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ կդիտարկի Իրաքում «Պատրիոտ» հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցը այն բանից հետո, երբ Իրաքում հարձակման ենթարկվեցին ամերիկյան բազաները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Fox News-ը, վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Նշենք, որ Իրանը Իրաքում գտնվող ամերիկյան բազաները հրթիռակոծել էր հունվարի ութին՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի՝ ամերիկյան ուժերի կողմից լիկվիդացման։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պատրիոտ  


Վերնագիրի այլ պիտակները