Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել

12:47   24 Հունվար 2020    514

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ Մերկելը Թուրքիա է ժամանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

Երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ կապերը, համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլեր, ինչպես նաև միջազգային քաղաքական օրակարգի արդի թեմաներ:

Բացի այդ, հանդիպման ընթացքում անդրադարձ կարվի Թուրքիա-Եվրամիություն փոխգործակցությանը՝ Մաքսային միության մասին համաձայնագրի թարմացման և Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ այցագրային ռեժիմի ազատականացման համատեքստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները