ԵՀ-ի և ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը

12:53   24 Հունվար 2020    284

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 24-ին ԵՀ-ի նախագահը հայտնել Է Twitter-ում:

«Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը, ինչը թույլ Է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Միշելը Twitter-ում նշել Է, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՀ   ԵՄ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները