«Այս պահին ՄԱԿ-ի գերագույն ղեկավարությանն առաջարկվել է չօգտվել WhatsApp-ից՝ որպես հաղորդակցման չպաշտպանված նախագիծ: Այնպես որ, ես չեմ մտածում, որ գլխավոր քարտուղարն օգտագործում է այն»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Միևնույն ժամանակ նա չի մեկնաբանել WhatsApp-ի միջոցով 2018-ի մայիսին Amazon-ի ղեկավար և The Washington Post թերթի տեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու փաստը, ինչպես նաև դրան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի առնչությունը: Նա ընդգծել է, որ տեղեկությունն անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, և խոստացել է, որ ՄԱԿ-ը այս իրադարձության զարգացումներին կհետևի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գուտերեշ