Իրանը «Կուդս»-ի նոր հրամանատարին սպանելու ԱՄՆ-ի սպառնալիքները պետական ահաբեկչության քարոզչություն է անվանել

14:07   24 Հունվար 2020    293

«Կուդս» ուժերի նոր հրամանատար Էսմայիլ Գանիին սպանելու ԱՄՆ-ի սպառնալիքները պետական ահաբեկչության պաշտոնական քարոզչություն են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ գեներալ Գանիին կարող է սպառնալ «Կուդս»-ի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի ճակատագրի կրկնությունը, որը սպանվեց հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով:

«Պետդեպարտամենտի պաշտոնյայի ելույթը ԱՄՆ-ի կողմից պետական ահաբեկչության պաշտոնական հայտարարություն է: Սիոնիստական ռեժմից հետո ԱՄՆ-ը երկրորդ ռեժիմն է, որը պաշտոնապես հայտարարում է, որ օգտագործել է իր կառավարության եւ զինված ուժերի ռեսուրսները ահաբեկչական գործողություն կատարելու համար եւ կշարունակի դա անել հետագայում»,- հայտարարել է Մուսավին:

Մուսավին դատապարտել է ԱՄՆ ղեկավարների «լկտի հայտարարությունները եւ ահաբեկչական գործողությունները» եւ միջազգային հանրությանը կոչ արել դատապարտել նրանց, քանի որ «այդ միտման շարունակությունը վաղ թե ուշ կհասնի բոլորին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները