Պեկինում առողջությանն սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

14:22   24 Հունվար 2020    265

Պեկինի առողջապահության կոմիտեն հունվարի 24-ին տեղական ժամանակով 14:00-ին հանրային առողջությանն սպառնալիքի հակազդման ամենաբարձր՝ առաջին մակարդակն Է հայտարարել կորոնավիրուսի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է այդ մարմնի նախագահ Լեյ Հայչաոն:

Քաղաքում կձեռնարկվեն հիվանդության տարածմանը հակազդելու արտակարգ միջոցներ, պարզաբանել Է նա: Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, մինչ այժմ Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացել Է 29 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում Է:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Պեկինի մշակութային օբյեկտները փակվել են նոր տիպի թոքաբորբի տարածման պատճառով: Հունվարի 24-ին այդ մասին հայտարարել են Արգելված Քաղաքը (Գուգուն թանգարանը), Չինաստանի ազգային թանգարանը, Պետական գրադարանը, Կերպարվեստի չինական թանգարանը («Մեյշուգուան»), Կատարողական արվեստների ազգային կենտրոնը (Չինաստանի մեծ թատրոնը), Չինաստանի մանկական թատրոնը եւ մշակույթի մի ամբողջ շարք այլ խոշորագույն հիմնարկություններ: «Բոլոր ուժերով նոր տիպի թոքաբորբի վիրուսի տարածմանը հակազդելու աշխատանքն իրականացնելու եւ անձնակազմի վարակումը կանխելու նպատակով հունվարի 25-ից փակվում Է Գուգուն թանգարանը: Աշխատանքի վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- մասնավորապես ասված Է նախկին ձմեռային կայսերական պալատական համալիրի կայքում, որը հայտնի Է նաեւ որպես Արգելված քաղաք:

Հունվարի 23-ին Պեկինի իշխանությունները նաեւ որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը:

«Առաջին տեղը դնելով մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց զանգվածային կուտակումները կրճատելու եւ կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի եւ Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ, սկսած այսօրվանից, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները»,- ասված Է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ: Հակազդման ամենաբարձր մակարդակն Է հայտարարված նաեւ Հուբեյի ամբողջ նահանգում, որի բնակչությունը կազմում Է մոտավորապես 59,2 մլն մարդ: Այնտեղ Է գտնվում Ուհան քաղաքը, որտեղ տեղի Է ունեցել 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկումը:

Հուբեյի նահանգի 12 քաղաքներ Ուհան քաղաքից անմիջապես հետո հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին: Ուհանում ամենախիստ կարանտինն Է:

Հունվարի 23-ի ժամը 10:00-ից դադարել են երթեւեկել ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, քաղաք չեն թողնում մարդատար ավտոբուսներ եւ ջրային տրանսպորտ, քաղաքի օդանավակայանից մեկնաթռիչքները եւ երկաթուղային կայարաններից մեկնումները նույնպես չեղարկված են: Քաղաքի եւ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս չժամանել այնտեղ եւ քաղաքից չմեկնել առանց հատուկ պատճառների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները