Մոսկովյան տաքսու վարորդները հրաժարվում են չինացիներին տեղափոխել, պահանջելով կրկնակի գին

14:41   24 Հունվար 2020    256

Մոսկվայում տաքսու վարորդների շրջանում հայտնաբերվել են դեպքեր, երբ վերջիններս հրաժարվել են տեղափոխել չինացիների, իսկ որոշ դեպքերում էլ, տեղափոխելու համար պահանջել են կրկնակի գին։

Սա պայմանավորված է ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի հետ կապված առաջացած գրեթե խուճապային տրամադրություններով։

Մոսկովյան առանձին խոշոր տաքսի ծառայություններ սկսել են ներքին հետաքննություն, պարզելու համար, թե իրենց ծառայությունում չինացիների տեղափոխման հետ կապված նման դեպքեր եղել են թե ոչ։

Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ներկայումս կորոնավիրուսիով հիվանդացածների թիվը հատել է 600 սահմանը, մահացածների թիվը մոտենում է երկու տասնյակի սահմանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկովա  


Վերնագիրի այլ պիտակները