Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. VIDEO

15:15   24 Հունվար 2020    311

Խանտի-Մանսիյսկի Իզլուչինսկ քաղաքի բնակչուհին ընկել է 9-րդ հարկի պատուհանից, ապա ոտքի է կանգնել եւ գնացել:

Հաղորդում է «Югория» հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երեւում է, որ կինն ընկնում է բարձրությունից ձնակույտի մեջ: Մի քանի վայրկյան հետո նա ոտքի է կանգնում եւ գնում: Ինչպես գրված է հեռուստաընկերության կայքում նա հարեւաններին խնդրել է շտապօգնություն կանչել:

Այժմ կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները