Փարիզում Էյֆելյան աշտարակն այցելությունների համար փակվել է գործադուլի պատճառով

15:43   24 Հունվար 2020    318

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հունվարի 24-ին այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-հաղորդվում Է Twitter-ում Էյֆելյան աշտարակի օգտահաշվում:

Այնուամենայնիվ, աշտարակի շրջակա հարթակն այցելուների համար հասանելի կլինի անվճար:

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից:

Գործադուլի հետևանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել Է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, Էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը:

Այդ ժամանակահատվածում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում: Կենսաթոշակային բարեփոխման օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը դրվելու է փետրվարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները