Կոռումպացված «ոսկեգույն զուգարանակոնք»` Պորոշենկոյի համար

15:54   24 Հունվար 2020    359

Ակտիվիստները անկարգություններ են կազմակերպել Հետաքննությունների պետական բյուրոյի շենքի մոտ, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունը պետական դավաճանության գործով, գրում է Страна-ն:

Նշվում է, որ բյուրոյի գրասենյակի մոտ մի տղամարդ ոսկեգույն ներկված զուգարանակոնք է բերել, որը, ըստ նրա, ներկայացնում է Պորոշենկոյի կոռուպցիան: Ուկրաինայի նախկին նախագահի պաշտպանները քաշքշել են և կոտրել զուգարանակոնքը:

Ակցիայի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են երկու ծաղրածուների, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Պյոտր Պորոշենկոյի:

Բացի այդ, Պորոշենկոյին աջակցելու են եկել նրա` «Եվրոպական համերաշխություն» խմբակցության անդամները:

Այնուամենայնիվ, նրանց թույլ չեն տվել մտնել բյուրոյի շենք՝ չնայած պատգամավորի կարգավիճակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները