Երուսաղեմում մզկիթ են հրդեհել

16:30   24 Հունվար 2020    389

Անհայտ անձինք Արեւելյան Երուսաղեմի Բեյթ Սաֆաֆա շրջանում մզկիթ են հրդեհել, պատերին թողնելով ագրեսիվ բնույթի գրառումներ, հայտնում է իսրայելյան ոստիկանությունը:

«Տեղեկություն էր ստացվել, որ պատի վրա գրաֆիտի է հայտնաբերվել, դրանից բացի հարեւանությամբ գտնվող մզկիթի սենյակներից մեկը հրդեհվել էր: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, քննիչները կատարում են հանցանքի վայրի քննություն», ասվում է իսրայելյան ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Ոստիկանությունը նշում է, որ շենքին զգալի վնաս չի հասցվել: Նման պատահարների ժամանակ սովորաբար կասկածվում են հրեական ծայրահեղ աջերի խմբավորումները: Նմանատիպ ակցիաների թիրախում բազմիցս են հայտնվել մուսուլմանական եւ քրիստոնեռական կառույցներ Իսրայելում, Արեւելյան Երուսաղեմում, Հորդանանի արեւմտյան ափում:

Հեշթեգներ: Երուսաղեմ  


Վերնագիրի այլ պիտակները