Դուտերտեն հրաժարվել է ԱՄՆ այցից սենատորին այցագիր չտալու պատճառով

17:45   24 Հունվար 2020    341

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է մարտին այցով չմեկնել ԱՄՆ եւ սկսել է ամերիկացի զինվորականների համար պարզեցված այցագրային ռեժիմի պայմանագրի չեղարկման ընթացակարգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հունվարի 24-ին հայտնել Է Manila Bulletin թերթը, այդ որոշումը պետության ղեկավարն ընդունել է ֆիլիպինցի քաղաքական գործչին այցագիր տալու հարցում Վաշինգտոնի մերժումից հետո։

«Նա (նախագահ Դուտերտեն) ասել է, որ չի մեկնի: Չի մեկնի շատ պատճառներով, դրանցից մեկը այցագիր չտալն է սենատոր Ռոնալդ դե լա Ռոսային»,- մեջբերում է թերթը նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոյի խոսքը: Պանելոն նաեւ հավելել է, որ պետության ղեկավարի նախաձեռնությամբ կսկսվի ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների միջեւ զինծառայողների համար պարզեցված այցագրային ռեժիմի վերաբերյալ պայմանագրի չեղարկման ընթացակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուտերտե  


Վերնագիրի այլ պիտակները