Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

19:52   24 Հունվար 2020    267

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլրդ դոլար կտրամադրի համաշխարհային համալսարանի ստեղծման համար` ավտորիտար կառավարությունների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակով:

Այս մասին միլիարդատերն ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս, հայտնում է Bloomberg-ը: Միլիարդատերն ընդգծել է, որ երկարաժամկետ ռազմավարության գլխավոր նպատակը որակյալ կրթությանը հասանելիությունն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հաշվի առնելով կլիմայական վիճակը և ամբողջ աշխարհում անկարգությունների ալիքը` չափազանցված չի լինի ասելը, որ 2020 թվականը և դրան հաջորդող տարիները պետք է որոշեն ոչ միայն Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճակատագիրը, այլև ամբողջ աշխարհի»,- ասել է Ջորջ Սորոսը:

Նա նաև նշել է, որ ուսուցման և հետազոտությունների միջազգային հարթակը ծրագրվում է ստեղծել «Բաց հասարակություն» համալսարանական ցանցի բազայի հիման վրա: Իր ելույթում Սորոսը խոսել է ԱՄՆ «գերտաքացած» տնտեսության, Facebook Inc.-ի գերիշխող դիրքի և Սի Ցզինփինի, Նարենդրա Մոդիի, Դոնալդ Թրամփի ավտորիտար կառավարման մասին, ի դեպ, Թրամփին նա անվանել է «խաբեբա և ինքնասիրահարված»:

Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովի այս տարվա թեման կապիտալիզմի ձևավորումն է բոլոր հետաքրքրված կողմերի համար` հաշվի առնելով, մասնավորապես, էկոլոգիական ռիսկերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սորոս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները