Լուկաշենկոն խոստովանել է, որ բջջային հեռախոս չի օգտագործում

20:03   24 Հունվար 2020    261

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ բջջային հեռախոս չի օգտագործում:

«Միգուցե դա վատ է: Ես նույնիսկ բջջային հեռախոս չունեմ: Նայում եմ`գործընկեր նախագահները զբաղվում են այդ «այֆոններով»...Ես դրանով չեմ զբաղվում: Գիտեմ, թե ինչ է անվտանգությունը: Ես աշխատակից ունեմ, որը զբաղվում է այդ հարցերով»,-նշել է Լուկաշենկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պետության ղեկավարի, շատ հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը զանգահարի իրեն բջջային հեռախոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները