Գերմանական ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ռոտ Ամ Զե քաղաքում կրակ բացած մարդու մասին

20:44   24 Հունվար 2020    344

Գերմանական Աալեն շրջանի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռոտ Ամ Զե քաղաքում կրակ բացած տղամարդը ենթադրաբար Գերմանիայի քաղաքացի է:

«Ենթադրություններ ենք անում նրանից, որ միայնակ էր գործում: Իմ տեղեկության համաձայն, խոսքը գնում է գերմանացու մասին, որը կապված է եղել զոհերի կամ ամենաքիչը զոհերի մի մասի հետ»,-պատմել է ոստիկանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Ռոտ ամ Զե քաղաքում բացված կրակի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները