Հոնկոնգում բժշկական դիմակները կտրուկ թանկացել են կորոնավիրուսի պատճառով

20:55   24 Հունվար 2020    318

Հոնկոնգում բժշկական դիմակների արժեքը վերջին մի քանի օրում զգալիորեն աճել է, ընդ որում թույլատրված է մեկ անձին վաճառել երկու տուփ դիմակից ոչ ավելի:

Որոշ դեղատներում դիմակների գինը եռապատիկ բարձրացել է: Դիմակներ գնել ցանկացողները երկար հերթեր են կազմել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին հաղորդվել է, որ Չինաստանում բժշկական դիմակների արտադրության ֆաբրիկաների աշխատակիցները հարկադրված են շտապ կարգով աշխատանքի դուրս գալ, չնայած տոներին՝ լուսնային տոմարով Ամանորին:

Չինաստանի գործարանների ղեկավարությունն աշխատակիցներին շտապ աշխատանքի է կանչել, որպեսզի գլուխ հանեն դիմակների աճող պահանջարկից՝ երկրում վտանգավոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Տոներից զրկված աշխատողներին խոստացել են քառապատիկ բարձր աշխատավարձեր վճարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները