Ֆիլիպինների նախագահը հրաժարվել է ԱՄՆ այցից սենատորին այցագիր չտալու պատճառով

21:17   24 Հունվար 2020    323

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է մարտին այցով չմեկնել ԱՄՆ և սկսել է ամերիկացի զինվորականների համար պարզեցված այցագրային ռեժիմի պայմանագրի չեղարկման ընթացակարգը:

Ինչպես հունվարի 24-ին հայտնել է Manila Bulletin թերթը, այդ որոշումը պետության ղեկավարն ընդունել է ֆիլիպինցի քաղաքական գործչին այցագիր տալու հարցում Վաշինգտոնի մերժումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նա ասել է, որ չի մեկնի: Չի մեկնի շատ պատճառներով, դրանցից մեկը սենատոր Ռոնալդ դե լա Ռոսային այցագիր չտալն է»,- մեջբերում է թերթը նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոյի խոսքը:

Պանելոն նաև հավելել է, որ պետության ղեկավարի նախաձեռնությամբ կսկսվի ԱՄՆ-ի և Ֆիլիպինների միջև զինծառայողների համար պարզեցված այցագրային ռեժիմի վերաբերյալ պայմանագրի չեղարկման ընթացակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները